19:19 28 հուլիսի, 2013Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել Նովապազովայի «Ռադնիչկիի» հենակետային կիսապաշտպան Դարկո Բոնդիչի եւ սերբական «Ցեմենտ» ակումբի հարձակվող Ալեքսանդր Ռակիչի հետ: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից:
Դարկո Բոնդիչը եւ Ալեքսանդր Ռակիչն «Արարատի» կազմում մասնակցել են Սերբիայում անցկացված 10-օրյա հավաքին, ինչից հետո երեւանյան ակումբը որոշել է պայմանագիր առաջարկել նրանց: Բոնդիչի համաձայնագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ի մայիսը, իսկ Ռակիչն Աբրահամ Խաշմանյանի թիմում կխաղա մինչեւ 2013 դեկտեմբերը:
Հիշեցնենք, որ վերջերս «Արարատ» էր տեղափոխվել նաեւ սերբ կենտրոնական պաշտպան Միլոշ Ստամենկովիչը:
«Արարատը» Սերբիայի հավաքի ընթացքում անցկացրեց 3 խաղ՝ 2:0 հաշվով հաղթելով Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավին», 1։2 հաշվով պարտվելով իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնին» եւ ոչ ոքի խաղալով Իսրայելի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ Հայֆայի «Հապոելի» հետ՝ 1։1։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.