17:54  ,  14 ապրիլի, 2012

«Փյունիկը» դարձյալ ձախողվեց

Ապրիլի 14-ին ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում կայացան չորրորդ տուրի երկու հանդիպումներ:

Կապանի «Գանձասարը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկին»: Հանդիպման միակ գնդակը 18-րդ րոպեին խփեց «Գանձասարի» սերբ հարձակվող Գորան Օբրադովիչը:

Օրվա մյուս խաղում Դիլիջանի «Իմպուլսը» սեփական խաղադաշտում 4:1 հաշվով առավելության հասավ Երեւանի «Արարատի» նկատմամբ:

Դիլիջանցիների կազմում մեկական գնդակ խփեցին Նորայր Գյոզալյանը, Նարեկ Դավթյանն ու Սամվել Հակոբյանը, իսկ «Արարատի» պաշտպան Ալեքսանդր Պետրոսյանը գրավեց սեփական դարպասը: Երեւանցիների հեղինակության գոլը հանդիպման լրացուցիչ ժամանակում խփեց Արթուր Մինասյանը:

Հայաստանի առաջնություն. 4-րդ տուր

«Փյունիկ» - «Գանձասար»՝ 0:1

Գորան Օբրադովիչ, 18

«Իմպուլս» - «Արարատ»՝ 4:1

Ալեքսանդր Պետրոսյան, 36 (ինքնագոլ), Նորայր Գյոզալյան, 44, Նարեկ Դավթյան, 85, Սամվել Հակոբյան, 87 – Արթուր Մինասյան, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով