17:42  ,  14 ապրիլի, 2012

«Նորվիչ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1:6

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 6:1 հաշվով հաղթեց «Նորվիչին»:

Մանչեսթերցիների կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Կարլոս Տեւեսը: Արգենտինայի հավաքականի ռմբարկու Սերխիո Ագուերոն դարձավ դուբլի հեղինակ, իսկ փոխարինման մտած անգլիացի կիսապաշտպան Ադամ Ջոնսոնը մեկ գոլ խփեց: «Նորվիչի» հեղինակության գոլն իր անվան դիմաց գրանցեց հարավաֆրիկացի կիսապաշտպան Էնդրյու Սերմանը:

Ռոբերտո Մանչինիի թիմը 77 միավորով երկրորդ տեղում է: 79 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորող «Մանչեսթեր Յունայթեդն» ապրիլի 15-ին կհյուրընկալի «Աստոն Վիլային»:

Անգլիայի առաջնություն. 34-րդ տուր

«Նորվիչ» - «Մանչեսթեր Սթիի»՝ 1:6

Տեւես, 18, 73, 80, Ագուերո, 27, 75, Ջոնսոն, 90 – Սերման, 51

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում