13:01  ,  27 հուլիսի, 2013

«Դինամո» - «Սպարտակ». Մովսիսյանը, Օզբիլիսը եւ Բերեզովսկին պահեստայինների թվում են

Ռուսաստանի առաջնության երրորդ տուրում Մոսկվայի «Դինամոն» սեփական խաղադաշտում կընդունի Մոսկվայի «Սպարտակին»։ Հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։

«Դինամո». Շունին, Ուիլկշիր, Ֆերնանդես, Գրանատ, Լոմիչ, Սոլոմատին, Զոբնին, Նոբոա, Յուսուպով, Կասաեւ, Սմոլով։

«Սպարտակ». Պեսյակով, Մակգիդի, Պարշիվլյուկ, Կոմբառով, Բոկետի, Կոստա, Կարիոկա, Խուրադո, Գլուշակով, Էմենիկե, Յակովլեւ։

Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին դինամոյականների փոխարինողների թվում է, իսկ Արաս Օզբիլիսը եւ Յուրա Մովսիսյանը «Սպարտակի» պահեստայինների նստարանին են։ 

«Դինամո» - «Սպարտակ» հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին։ Մեկնարկը՝ Երեւանի ժամանակով 13.30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում