Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը Կրասնոդարի «Կուբանից» տեղափոխվեց Մոսկվայի «Սպարտակ», հաղորդում է մոսկովյան ակումբի պաշտոնական կայքը:
Հուլիսի 26-ին 23-ամյա ամյա ֆուտբոլիստը «Սպարտակի» հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Վալերի Կարմպինի թիմում Օզբիլիսը կխաղա 11 համարի մարզաշապիկով, որով նախկինում հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի եւ «Սպարտակի» լեգենդար կիսապաշտպան Անդրեյ Տիխոնովը:
Արաս Օզբիլիսը 2012-ին Ամստերդամի «Այաքսից» էր տեղափոխվել «Կուբան», որի կազմում մասնակցել է Ռուսաստանի առաջնության 24 խաղի՝ խփելով 11 գնդակ: «Սպարտակում» հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը:
Ազգային թիմի կազմում Օզբիլիսն անցկացրել է 10 խաղ եւ դարձել է 3 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

20:53 , 11 սեպտեմբերի
20:37 , 11 սեպտեմբերի
20:03 , 11 սեպտեմբերի
19:47 , 11 սեպտեմբերի
19:07 , 11 սեպտեմբերի
18:45 , 11 սեպտեմբերի 
18:10 , 11 սեպտեմբերի 
17:53 , 11 սեպտեմբերի
17:09 , 11 սեպտեմբերի 
16:30 , 11 սեպտեմբերի