10:21  ,  25 հուլիսի, 2013

Մեսի. Կապ չունեմ Մարտինոյի նշանակման հետ

Չեմ ճանաչում Մարտինոյին, անձամբ չեմ հանդիպել նրա հետ, հայտարարել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին՝ խոսելով թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոյի մասին։

«Կապ չունեմ Մարտինոյի նշանակման հետ։ Չեմ պատրաստվում բացատրել այդ որոշումը։ Նման որոշումներ կայացնում է ակումբի ղեկավարությունը։ Գտնում եմ, որ նա լավ մարզիչ է։ Լավ եմ վերաբերվում նրա նշանակմանը։

Հույս ունեմ, որ «Բարսելոնայում» նրա մոտ ամեն ինչ կստացվի։ Վիլանովայի հետ պատահածից հետո ցանկանում ենք ամեն ինչ նորից սկսել։ Մեզ սպասում է նախապատրաստությունը ծանր մրցաշրջանի համար»,- Մեսիի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում