17:28  ,  24 հուլիսի, 2013

«Բարսելոնան» Խերարդո Մարտինոյին կներկայացնի հուլիսի 26-ին

Խերարդո Մարտինոն կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչի պաշտոնում կներկայացվի հուլիսի 26-ին, հաղորդում է ակումբի կայքը։

Արգենտինացի մասնագետը «Բարսելոնայի» գրասենյակ կժամանի հուլիսի 25-ին, իսկ հաջորդ օրը կկնքի 2 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Մարտինոն թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում փոխարինել է Տիտո Վիլանովային, ով հրաժարական էր տվել առողջական խնդիրների պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում