09:12  ,  14 ապրիլի, 2012

Հայ մարտիկները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը Թուրքիայում

Թուրքիայի Անթալիա քաղաքում ապրիլի 16-22-ին տեղի է ունենալու մուայ-թայ բոքսինգի Եվրոպայի 7–րդ առաջնությունը: Առաջնությանը մասնակցելու է նաեւ Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան իր երկու մարզիկներով՝ 56 կգ քաշային Տիգրան Դավթյանը՝ 15 տարեկան (ֆուլ-կոնտակտ կարատեի Եվրասիայի երրորդ մրցանակակիր), եւ 69 կգ քաշային Դավիթ Պետրոսյան՝ 17 տարեկան:

Այս մրցաշարում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի այկիկենդո կարատեի եւ մուայ-թայ բոքսինգի ֆեդերացիաները: Մեր մարզիկներին ուղեկցում են այկիկենդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Սպարտակ Ծատուրյանը՝ սեւ գոտի, առաջին դան եւ մուայ-թայ բոքսինգի ֆեդերացիայի մարզիկները՝ նախագահ Էրիկ Օհանյանի գլխավորությամբ, հայտնում է այկիկենդոյի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

 Հայաստանի այկիկենդո կարատեի ֆեդերացիան գործում է 2004 թվականից: Այս կարճ ժամանակահատվածում ֆեդերացիան արդեն ունի Եվրոպայի եւ Եվրասիայի ոսկե եւ արծաթե մեդալակիրներ` 12-ամյա Վանիկ Պապոյան՝ Եվրոպայի չեմպիոն 36 կգ քաշային կարգում, 16-ամյա Մարտին Այվազյան՝ 59 կգ քաշային կարգում, ոսկե մեդալակիր, ֆեդերացիայի անունը բարձ են պահում նաեւ Տիգրան Դավթյանը, Տիգրան Մխիթարյանը, Հայկ Եսայանը, Արտակ Բաղդասարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում