02:41  ,  14 ապրիլի, 2012

Չավին կցանկանար խաղալ Զիդանի եւ Ռոնալդոյի հետ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Չավի Էրնանդեսը հայտարարել է, որ Լիոնել Մեսին կարող է դառնալ պատմության մեծագույն ֆուտբոլիստը: Նա նաեւ հայտնել է, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում:

«Եթե Մեսին շարունակի խաղալ այնպես, ինչպես հիմա, ապա կդառնա պատմության մեծագույն ֆուտբոլիստը», - աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնի խոսքը մեջբերում է uefa.com-ը:

«Ես կցանկանայի խաղալ Զիդանի եւ Ռոնալդոյի նույն թիմում: Բայց առանց այդ էլ ինձ հաջողությունը ժպտացել է, չէ՞ որ ես խաղում եմ «Բարսելոնայում» եւ Իսպանիայի հավաքականում եւ հասցրել եմ խաղալ բազմաթիվ մեծագույն ֆուտբոլիստների եւ մարզիչների հետ:

Միշտ մեծ է ցանկությունը հանդես գալ մեծ աստղերի ու հռչակավոր մարդկանց հետ: Ես շատ կցանկայի մարզվել Յոհան Կրոյֆի գլխավորությամբ եւ տեսնել, թե ինչպես է նա աշխատում, քանի որ նրա մասին ես շատ հրաշալի բաներ եմ լսել», - ամփոփել է իսպանացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում