02:05  ,  14 ապրիլի, 2012

Բելառուսում հանդես եկող ֆուտբոլիստը հետաքրքրել է Հայաստանի հավաքականին

Բելառուսական «Շախտյորի» կիսապաշտպան Անդրեյ Խաչատրյանը հայտնվել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի հետաքրքրության ոլորտում:

Բելառուսական «Прессбол»-ը գրում է, որ Հայաաստանի հավաքականի ներկայացուցիչներն արդեն դիմել են Սոլիգորսկ քաղաքի ակումբին` խնդրելով իրենց տրամադրել Անդրեյ Խաչատրյանի մասնակցությամբ խաղերի տեսանյութեր:

24-ամյա ֆուտբոլիստը հետեւյալ կերպ է արձագանքել այս տեղեկությանը. «Նույնիսկ չգիտեմ՝ ինչ ասել: Ավելի լավ է ոչինչ չասեմ, քանի դեռ պաշտոնական ոչ մի տեղեկություն չկա»:

Նշենք, որ Խաչատրյանը ժամանակին հանդես է եկել Բելառուսի պատանեկան հավաքականում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով