22:01  ,  22 հուլիսի, 2013

«Արարատը» պարտվել է իսրայելական ակումբին

Սերբիայում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հուլիսի 22-ին ընկերական խաղ է անցկացրել ֆուտբոլի Իսրայելի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Իրոնի Ռամատ Խաշարոն» ակումբի հետ: Աբրահամ Խաշմանյանի թիմը պարտվել է 1:2 հաշվով: Իսրայելցիները մեկական գնդակ են խփել խաղակեսերից յուրաքանչյուրում: Հանդիպման վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատել է «Արարատի» հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատը» 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին: Հուլիսի 26-ին երեւանցիները վերջին ընկերական խաղը կանցկացնեն Սերիայում՝ մրցելով Հայֆայի «Հապոելի» հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում