22:01 22 հուլիսի, 2013Սերբիայում հավաք անցկացնող Երեւանի «Արարատը» հուլիսի 22-ին ընկերական խաղ է անցկացրել ֆուտբոլի Իսրայելի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Իրոնի Ռամատ Խաշարոն» ակումբի հետ: Աբրահամ Խաշմանյանի թիմը պարտվել է 1:2 հաշվով: Իսրայելցիները մեկական գնդակ են խփել խաղակեսերից յուրաքանչյուրում: Հանդիպման վերջնամասում հաշվի տարբերությունը կրճատել է «Արարատի» հարձակվող Տիգրան Ղարաբաղցյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արարատը» 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին: Հուլիսի 26-ին երեւանցիները վերջին ընկերական խաղը կանցկացնեն Սերիայում՝ մրցելով Հայֆայի «Հապոելի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.