19:20  ,  22 հուլիսի, 2013

Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահը տեղափոխվեց «Արարատ»

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ Ստեփան Ղազարյանը Երեւանի «Բանանցից» տեղափոխվել է «Արարատ»: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեցին «Արարատի» մամուլի ծառայությունից:

28-ամյա դարպասապահի պայմանագիրն «Արարատի» հետ նախատեսված է մինչեւ 2014-ը: Նա խզել է պայմանագիրը «Բանանցի» հետ՝ «Արարատ» տեղափոխվելով ազատ խաղացողի կարգավիճակով:

Ստեփան Ղազարյանը 2 խաղ է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

Հիշեցնենք, որ «Արարատն» այս օրերին հավաք է անցկացնում Սերբիայում, որտեղ հուլիսի 22-ին ընկերական խաղում ուժերը կչափի իսրայելական «Իրոնի Ռամատ Խաշարոնի» հետ, իսկ հուլիսի 26-ին կխաղա Հայֆայի «Հապոելի» հետ: Օրեր առաջ Աբրահամ Խաշմանյանի թիմը 2:0 հաշվով հաղթել էր Սերբիայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Դունավ» ակումբին:

Ֆոտո՝ NEWS.am Sport

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում