12:50  ,  22 հուլիսի, 2013

«Grand Shlem». Հովհաննես Դավթյանը՝ բրոնզե մեդալակիր

Հուլիսի 20-ից 21-ը Մոսկվայում անցկացվեց ձյուդոյի «Grand Shlem» վարկանիշային մրցաշարը, որին մասնակցում էին 40 երկրների 295 ձյուդոիստներ, հայտնում են Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայից:

Մրցումների առաջին օրը բրոնզե մեդալ նվաճեց գյումրեցի Հովհաննես Դավթյանը, ով միայն կիսաեզրափակիչում զիջեց վրացի Ամիրան Պապինաշվիլիին: 

Մինչեւ այդ Հովհաննեսը հաղթել էր ղազախ Աիբեկ Իմաշեվին, Ռուսաստանը ներկայացնող Ռոբերտ Մշվիդոբաձեին եւ բուլղարացի Յանիսլավ Գերչեւին: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դավթյանը հաղթեց հոլանդացի Միկոս Սալմինենին: Այս քաշային կարգում հաղթող դարձավ Ամիրան Պապինաշվիլին, ով եզրափակիչում պարտության մատնեց բրազիլիացի Ֆելիպե Կիտադաին:

Մրցաշարի մրցանակակիրները ձեռք են բերում համապատասխան վարկանիշային միավորներ՝ 2016-ի Օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս