19:15  ,  13 ապրիլի, 2012

Բահրեյնում այրել են Էքսլթոունի լուսանկարը

Բահրեյնում այրել են Ֆորմուլա-1-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունի լուսանկարները՝ ի պատասխան նրա հայտարարության, թե Բահրեյնում ոչինչ չի սպառնում Ֆորմուլա-1-ի հերթական փուլի անցկացմանը, հաղորդում է Daily Mail-ը։

Քաղաքացիական անկարգությունների ֆոնին Բահրեյնում Մեծ մրցանակի անցկացումը վտանգված է։ Սական Էքլսթոունը հայտարարել է, որ իրավիճակը Բահրեյնում հանգիստ է եւ ավտոարշավը կկայանա։

81-ամյա անգլիացու հայտարարության խորհրդանշական պատասխանը եղավ Facebook-ում հայտնված լուսանկարները։

Սակայն Էքլսթոունն առայժմ իր կարծիքը չի փոխել։ «Բոլորը թիմերն ուրախ են մեկնել Բահրեյն։ Այնտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Ես գիտեմ մարդկանց, որոնք ապրում են այնտեղ. Իրավիճակը խաղաղ է եւ հանգիստ»,- ասել է Էքլսթոունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով