19:15 13 ապրիլի, 2012Բահրեյնում այրել են Ֆորմուլա-1-ի ղեկավար Բեռնի Էքլսթոունի լուսանկարները՝ ի պատասխան նրա հայտարարության, թե Բահրեյնում ոչինչ չի սպառնում Ֆորմուլա-1-ի հերթական փուլի անցկացմանը, հաղորդում է Daily Mail-ը։
Քաղաքացիական անկարգությունների ֆոնին Բահրեյնում Մեծ մրցանակի անցկացումը վտանգված է։ Սական Էքլսթոունը հայտարարել է, որ իրավիճակը Բահրեյնում հանգիստ է եւ ավտոարշավը կկայանա։
81-ամյա անգլիացու հայտարարության խորհրդանշական պատասխանը եղավ Facebook-ում հայտնված լուսանկարները։
Սակայն Էքլսթոունն առայժմ իր կարծիքը չի փոխել։ «Բոլորը թիմերն ուրախ են մեկնել Բահրեյն։ Այնտեղ ոչինչ տեղի չի ունենում։ Ես գիտեմ մարդկանց, որոնք ապրում են այնտեղ. Իրավիճակը խաղաղ է եւ հանգիստ»,- ասել է Էքլսթոունը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.