15:09  ,  20 հուլիսի, 2013

Մոուրինյոն 2016-ին կվերադառնա «Ինտեր»

«Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կվերադառնա «Ինտեր» 2016 թվականին, հայտարարել է իտալական ակումբի սեփականատեր Մասիմո Մորատին:

«Ես զանգեցի Մոուրինյոյին եւ ամենալավը մաղթեցի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, իսկ նա ինձ ասաց, որ մեկ անգամ էլ կհանդիպենք «Ինտերում» երեք տարի հետո»,- Մորատիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ վեց տարի անց «Չելսի» վերադարձած Մոուրինյոն լոնդոնյան ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում