«Չելսիի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կվերադառնա «Ինտեր» 2016 թվականին, հայտարարել է իտալական ակումբի սեփականատեր Մասիմո Մորատին:
«Ես զանգեցի Մոուրինյոյին եւ ամենալավը մաղթեցի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում, իսկ նա ինձ ասաց, որ մեկ անգամ էլ կհանդիպենք «Ինտերում» երեք տարի հետո»,- Մորատիի խոսքը մեջբերում է Football Italia-ն:
Հիշեցնենք, որ վեց տարի անց «Չելսի» վերադարձած Մոուրինյոն լոնդոնյան ակումբի հետ կնքել է չորս տարվա պայմանագիր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում