15:50  ,  18 հուլիսի, 2013

Վասիլի Ուտկինը Պուտինին մաղթել է չմահանալ մինչեւ դատարանում հայտնվելը

«НТВ-Плюс»-ի մարզական հեռուստաալիքների գլխավոր խմբագիր Վասիլի Ուտկինը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մաղթել է չմահանալ մինչեւ դատարանում հայտնվելը՝ մեկնաբանելով Մոսկվայի քաղաքապետի ընդդմիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնիին՝ հինգ տարվա ազատազրկման դատապարտելու լուրը։

«Մեկ ցանկություն ունեմ. Վլադիմիր Վլադիմիրովիչ ապրիր առողջ եւ երկար, մինչեւ հայտնվես դատարանում։ Ներողություն տղաներ, որ այսօր փչացնում եմ ձեր տոնը. շատ անհաջող օր է միջոցառումների համար: Կանխավճարը կվերադարձնեմ՝ անհետաձգելի գործեր կան երեկոյան: Հնարավոր է, որ հանդիպենք: Ես ընդդիմություն չեմ, պարզապես այստեղ եմ ապրում, հասկանո՞ւմ եք»,- գրել է Ուտկինը Twitter-ի իր էջում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում