Դնեպրոպետրովսկում սպանվել է մարզիկ եւ գործարար, աշխարհի եւ Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն Քոբա Նադիրաձեն, հաղորդում է Lenta.ru-ն։
Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Նադիրաձեի տան մոտակայքում: Առաջին փամփուշտը դիպչել է ձյուդոիստի ստամոքսին, բայց նա փորձել է փախչել։ Քիլերը հասել է նրան եւ մի քանի անգամ կրակել մարզիկի վրա: Ստացած հրազենային վնասվածքներից մարզիկը մահացել է տեղում:
Քիլերը հեռացել է՝ վերցնելով սպանվածի մարզական պայուսակը, որի պարունակությունն անհայտ է: Նադիրաձեն պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել։ Սպանությունը հետաքննելու համար ստեղծվել է հատուկ օպերատիվ խումբ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում