Ուկրաինայում քիլերը սպանել է ձյուդոյի աշխարհի չեմպիոնին

12:26   12 հուլիսի, 2013

Դնեպրոպետրովսկում սպանվել է մարզիկ եւ գործարար, աշխարհի եւ Եվրոպայի ձյուդոյի չեմպիոն Քոբա Նադիրաձեն, հաղորդում է Lenta.ru-ն։

Սպանությունը տեղի է ունեցել հուլիսի 10-ին Նադիրաձեի տան մոտակայքում: Առաջին փամփուշտը դիպչել է ձյուդոիստի ստամոքսին, բայց նա փորձել է փախչել։ Քիլերը հասել է նրան եւ մի քանի անգամ կրակել մարզիկի վրա: Ստացած հրազենային վնասվածքներից մարզիկը մահացել է տեղում:

Քիլերը հեռացել է՝ վերցնելով սպանվածի մարզական պայուսակը, որի պարունակությունն անհայտ է: Նադիրաձեն պաշտոնապես ոչ մի տեղ չի աշխատել։ Սպանությունը հետաքննելու համար ստեղծվել է հատուկ օպերատիվ խումբ։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.