15:54  ,  11 հուլիսի, 2013

Ֆրանչեսկո Տոտիի վերջին մրցաշրջանը

Իտալական «Ռոմայի» լեգենդար ավագ Ֆրանչեսկո Տոտին ակնարկել է 2013-2014 մրցաշրջանից հետո թիմից հեռանալու մասին։

«Ռոմայի» նոր համազգեստի շնորհանդեսին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Իտալիայի հավաքականի նախկին հարձակվողը հայտարարել է, որ սա իր համար «Ռոմայի» վերջին համազգեստն է։

«Ռոմայի» բազմաթիվ մարզաշապիկներով եմ խաղացել, սակայն սա վերջինն է», - Տոտիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

Ավելի վաղ 36-ամյա Տոտին հայտարարել է, որ ցանկանում է խաղալ մինչեւ 2016-ը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում