Երբ տեսնում էի Զիդանի շարժումները, փնտրում էի դրանց YouTube-ում, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը։
«Զիդանին ինձ համար բացահայտեցի աշխարհի 1998-ի աշխարհի առաջնությանը։ Այդ պահից համակարգչային խաղերում ընտրում էի Մադրիդի «Ռեալը» եւ Ֆրանսիայի հավաքականը։ Երբ տեսնում էի իր շարժումները, փնտրում էի դրանք YouTube-ում։ Փնտրում էի «Զինեդին Զիդան» եւ դիտում իր տեսանյութերը։ Ասում էի ինձ. «Պետք է անեմ դա խաղադաշտում»։
Պարզվեց, որ բավականին հեշտ սովորեցի այդ հնարքները։ Երբեւիցե չեմ տեսել Զիդանի պես խարիզմատիկ ֆուտբոլիստի», - Օզիլի խոսքը մեջբերում է So Sport-ը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում