«Գերմանիայում Հենրիխ Մխիթարյանը կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է»։
Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց աշխարհի երկրորդ ուժեղագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը։ 30-ամյա շախմատիստը մեկնաբանեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխությունը։
«Շատ ուրախ եմ, որ Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Գերմանիա: Նա կկարողանա ապացուցել, որ Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներից է: Ես՝ որպես Գերմանիայի հնաբնակ, պատրաստ եմ ամեն բան անել Հենրիխին օգնելու համար, որպեսզի նա շուտ հարմարվի նոր երկրին:
Իմ փորձը ցույց է տալիս, որ Գերմանիան մարզիկների համար շատ լավ երկիր է: Այստեղ կյանքը շատ հանգիստ է եւ շատ է տարբերվում Հայաստանի կյանքից: Հենրիխն իր խառնվածքով ու աշխատասիրությամբ կարող է իրեն անհրաժեշտ էներգիան ստանալ այնտեղ:
Գերմանական թիմերից ես միշտ համակրել եմ Դորտմունդի «Բորուսիային»: Այժմ կսկսեմ իսկապես երկրպագել այդ թիմին»,- զրույցում հայտնեց Արոնյանը։
Վերա Մարտիրոսյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:05 , 16 նոյեմբերի
13:09 , 16 նոյեմբերի
12:37 , 16 նոյեմբերի
12:03 , 16 նոյեմբերի
11:45 , 16 նոյեմբերի
11:08 , 16 նոյեմբերի 
10:25 , 16 նոյեմբերի
10:02 , 16 նոյեմբերի
09:34 , 16 նոյեմբերի
09:08 , 16 նոյեմբերի