21:50  ,  9 հուլիսի, 2013

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիա» տեղափոխվելը շատ կարեւոր քայլ էր իմ կյանքում

Իմ նպատակը «Բորուսիայի» կազմում ցանկացած խաղում հաղթելն է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հուլիսի 9-ին «Բորուսիայի» կազմում առաջին մարզումն անցկացնելուց եւ 4 տարվա պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով:

«Սա շատ կարեւոր քայլ էր իմ կյանքում: Ընտրեցի «Բորուսիան»՝ գիտակցելով, որ սա լավ թիմ է՝ հիանալի ֆուտբոլիստներով ու մարզիչով: Երբ ես «Շախտյորի» կազմում խաղում էի «Բորուսիայի» ստադիոնում, ականատես եղա հրաշալի ֆուտբոլային մթնոլորտի: Դորտմունդցի երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ՝ նրանք կընդունեն ինձ: Իմ նպատակը «Բորուսիայի» կազմում ցանկացած խաղում հաղթելն է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական ալիքը:

Հիշեցնենք, որ «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով