21:50 9 հուլիսի, 2013Իմ նպատակը «Բորուսիայի» կազմում ցանկացած խաղում հաղթելն է, ասել է Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հուլիսի 9-ին «Բորուսիայի» կազմում առաջին մարզումն անցկացնելուց եւ 4 տարվա պայմանագիր կնքելուց հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կիսվել է տպավորություններով:
«Սա շատ կարեւոր քայլ էր իմ կյանքում: Ընտրեցի «Բորուսիան»՝ գիտակցելով, որ սա լավ թիմ է՝ հիանալի ֆուտբոլիստներով ու մարզիչով: Երբ ես «Շախտյորի» կազմում խաղում էի «Բորուսիայի» ստադիոնում, ականատես եղա հրաշալի ֆուտբոլային մթնոլորտի: Դորտմունդցի երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ են ստեղծում: Հուսով եմ՝ նրանք կընդունեն ինձ: Իմ նպատակը «Բորուսիայի» կազմում ցանկացած խաղում հաղթելն է»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է «Բորուսիայի» պաշտոնական ալիքը:
Հիշեցնենք, որ «Բորուսիայում» Հենրիխ Մխիթարյանը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.