10:15  ,  9 հուլիսի, 2013

Ալեքս Ֆերգյուսոնն օգնեց Էնդի Մարեյին հաղթել Ուիմբլդոնում

Երբ խորհուրդ ես լսում Ֆերգյուսոնի նման մարդուց, խոսքերն ավելի լավ են տպավորվում, հայտարարել է շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը՝ մեկնաբանելով «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ ունեցած զրույցը։

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը տպավորիչ մարդ է։ Շատ բան կարող ես նրանից սովորել։ Նա ասաց ինձ, որ թիմերը կառուցել է կենտրոնացվածության եւ կայունության վրա։ Եթե դու կարողանաս կենտրոնացած մնալ մինչեւ հանդիպման ավարտը, ապա կհասնես կայունության։ Ամբողջ մրցաշարում փորձում էի հասնել դրան։

Երբ խորհուրդ ես լսում Ֆերգյուսոնի նման մարդուց, խոսքերն ավելի լավ են տպավորվում։ Նա արել է դա ամբողջ կարիերայի ընթացքում»,- Ուիմբլդոնի մրցաշարի հաղթող Մարեյի խոսքը մեջբերում է The Sun-ը։

Հիշեցնենք, որ բրիտանացի թենիսիստներից Ուիմբլդոնի տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը նախորդ անգամ 1936-ին նվաճել էր Ֆրեդ Պերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով