Դորտմունդի «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր կնքած Հենրիխ Մխիթարյանը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության ոլորտում:
Մխիթարյանին մոտ կանգնած աղբյուրը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ անձամբ է զանգահարել Մխիթարյանին՝ ունենալով երկար հեռախոսազրույց: Գերմանացի մասանգետը մեծ հետաքրքություն էր ցուցաբերել Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի նկատմամբ: Կլոպը նշել է, որ շատ է ցանկանում Հենրիխին տեսնել իր թիմում:
«Հենրիխ, լսել եմ, որ դու գիտես 5 լեզու: Ուրեմն քո 6-րդ լեզուն կլինի գերմաներենը»,- հեռախոսազրույցում ասել է Յուրգեն Կլոպը:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին մեկնելու է Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիային» միանալու համար:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:07 , 28 օգոստոսի
23:43 , 27 օգոստոսի 
23:31 , 27 օգոստոսի 
22:05 , 27 օգոստոսի
21:59 , 27 օգոստոսի
19:07 , 27 օգոստոսի 
18:01 , 27 օգոստոսի
17:04 , 27 օգոստոսի
16:05 , 27 օգոստոսի 
15:04 , 27 օգոստոսի