Յուրգեն Կլոպ. Հենրի՛խ, քո 6-րդ լեզուն գերմաներենն է

20:50   6 հուլիսի, 2013

Դորտմունդի «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր կնքած Հենրիխ Մխիթարյանը վաղուց է եղել գերմանական ակումբի հետաքրքրության ոլորտում:

Մխիթարյանին մոտ կանգնած աղբյուրը NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց, որ «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մի քանի անգամ անձամբ է զանգահարել Մխիթարյանին՝ ունենալով երկար հեռախոսազրույց: Գերմանացի մասանգետը մեծ հետաքրքություն էր ցուցաբերել Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպանի նկատմամբ: Կլոպը նշել է, որ շատ է ցանկանում Հենրիխին տեսնել իր թիմում:

«Հենրիխ, լսել եմ, որ դու գիտես 5 լեզու: Ուրեմն քո 6-րդ լեզուն կլինի գերմաներենը»,- հեռախոսազրույցում ասել է Յուրգեն Կլոպը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հուլիսի 8-ին մեկնելու է Գերմանիա՝ Դորտմունդի «Բորուսիային» միանալու համար:



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.