Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներողություն են հայտնել թիմի հովանավոր Adidas ընկերությանը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն իր շնորհանդեսին ներկայացել էր Nike ընկերության մարզաշապիկով:
«Դա տհաճ անակնկալ էր մեզ համար: Միանշանակ, դա անընդունելի է, քանի որ դա Adidas միջոցառումն էր: Մենք ներողություն ենք հայտնել Adidas-ին՝ նշելով, որ նման բան երբեք չի կրկնվի»,- «Բավարիայի» մամուլի քարտուղար Մարկուս Հորվիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Բավարիայի» հովանավորը լինելուց բացի, Adidas-ին է պատկանում մյունխենյան ակումբի բաժնետոմսերի 9 տոկոսը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
01:58 , 8 նոյեմբերի
01:56 , 8 նոյեմբերի 
01:37 , 8 նոյեմբերի
23:26 , 7 նոյեմբերի 
22:39 , 7 նոյեմբերի
22:30 , 7 նոյեմբերի
21:08 , 7 նոյեմբերի
21:07 , 7 նոյեմբերի 
20:52 , 7 նոյեմբերի
20:33 , 7 նոյեմբերի