13:10 4 հուլիսի, 2013Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներողություն են հայտնել թիմի հովանավոր Adidas ընկերությանը:
Հիշեցնենք, որ «Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն իր շնորհանդեսին ներկայացել էր Nike ընկերության մարզաշապիկով:
«Դա տհաճ անակնկալ էր մեզ համար: Միանշանակ, դա անընդունելի է, քանի որ դա Adidas միջոցառումն էր: Մենք ներողություն ենք հայտնել Adidas-ին՝ նշելով, որ նման բան երբեք չի կրկնվի»,- «Բավարիայի» մամուլի քարտուղար Մարկուս Հորվիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
«Բավարիայի» հովանավորը լինելուց բացի, Adidas-ին է պատկանում մյունխենյան ակումբի բաժնետոմսերի 9 տոկոսը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.