13:10  ,  4 հուլիսի, 2013

«Բավարիան» ներողություն է հայտնել Adidas-ին

Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները ներողություն են հայտնել թիմի հովանավոր Adidas ընկերությանը:

Հիշեցնենք, որ «Բավարիայի» նորեկ Մարիո Գյոտցեն իր շնորհանդեսին ներկայացել էր Nike ընկերության մարզաշապիկով:

«Դա տհաճ անակնկալ էր մեզ համար: Միանշանակ, դա անընդունելի է, քանի որ դա Adidas միջոցառումն էր: Մենք ներողություն ենք հայտնել Adidas-ին՝ նշելով, որ նման բան երբեք չի կրկնվի»,- «Բավարիայի» մամուլի քարտուղար Մարկուս Հորվիկի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

«Բավարիայի» հովանավորը լինելուց բացի, Adidas-ին է պատկանում մյունխենյան ակումբի բաժնետոմսերի 9 տոկոսը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում