14:11  ,  2 հուլիսի, 2013

Իգոր Բելանով. Եթե «Շախտյորի» կազմում լիներ Հենրիխ Մխիթարյանը, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ

Կարծում եմ, որ «Շախտյորի» բախտը երեկ չբերեց, քանի որ թիմը բազմաթիվ պահեր ուներ, հայտարարել է Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգոր Բելանովը՝ մեկնաբանելով Միավորված մրցաշարում Կիեւի «Դինամոյի» ելույթները։

«Եթե «Շախտյորի» կազմում լիներ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։

Ամեն դեպքում հետաքրքիր էր տեսնել «Շախտյորի» նորեկների խաղը։ Կարծում եմ, որ նրանց ընդամենը մի քիչ ժամանակ է հարկավոր», - Բելանովի խոսքը մեջբերում է sport-express.ua-ն։

 Հիշեցնենք, որ մրցաշարի առաջատարներն են «Դինամոն» (6 միավոր) եւ «Շախտյորը» (4 միավոր)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում