14:11 2 հուլիսի, 2013Կարծում եմ, որ «Շախտյորի» բախտը երեկ չբերեց, քանի որ թիմը բազմաթիվ պահեր ուներ, հայտարարել է Կիեւի «Դինամոյի» եւ ԽՍՀՄ-ի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Իգոր Բելանովը՝ մեկնաբանելով Միավորված մրցաշարում Կիեւի «Դինամոյի» ելույթները։
«Եթե «Շախտյորի» կազմում լիներ Ուկրաինայի առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը, ապա ամեն ինչ այլ կերպ կլիներ։
Ամեն դեպքում հետաքրքիր էր տեսնել «Շախտյորի» նորեկների խաղը։ Կարծում եմ, որ նրանց ընդամենը մի քիչ ժամանակ է հարկավոր», - Բելանովի խոսքը մեջբերում է sport-express.ua-ն։
Հիշեցնենք, որ մրցաշարի առաջատարներն են «Դինամոն» (6 միավոր) եւ «Շախտյորը» (4 միավոր)։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.