Մոսկվայի «Դինամոն» կամային հաղթանակ տարավ Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» նկատմամբ եւ դուրս եկավ Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին «Վոլգայի» կազմում աչքի ընկավ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Անդրեյ Կարյական: Միայն երկրորդ խաղակեսում դինամոյականները շտկեցին դրությունը: 72-րդ րոպեին Զվեզդան Միսիմովիչը դիպուկ իրացրեց 11 մետրանոցը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ հաղթական վերջակետ դրեց Անդրեյ Վորոնինը:
Եզրափակիչում «Դինամոն» կհանդիպի Կազանի «Ռուբինի» հետ:
Ռուսաստանի գավաթ. կիսաեզրափակիչ
«Դինամո» - «Վոլգա»` 2:1
Միսիմովիչ, 72 (11մ), Վորոնին 85 – Կարյակ 19
«Ռուբին» - «Ռոստով»` 2:0
Բոկետի, 81, Սմոլնիկով 83 (ինքնագոլ)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
11:12 , 9 սեպտեմբերի
10:55 , 9 սեպտեմբերի
10:28 , 9 սեպտեմբերի
09:35 , 9 սեպտեմբերի
09:06 , 9 սեպտեմբերի 
01:12 , 9 սեպտեմբերի 
00:57 , 9 սեպտեմբերի
00:01 , 9 սեպտեմբերի
23:42 , 8 սեպտեմբերի
21:25 , 8 սեպտեմբերի