Ուկրաինական ua-football.com-ն ամփոփել է Ուկրաինայի ավարտված առաջնության արդյունքները։
Կայքը ներկայացրել է իր խորհրդանշական հավաքականը, ինչպես նաեւ երկրպագուների կողմից ընտրված երկու խորհրդանշական հավաքականները՝ ՈւՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստները եւ ՈւՊԼ-ում հանդես եկող լավագույն լեգիոնականները։
Բոլոր երեք խորհրդանշական հավաքականներում է հայտնվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Մխիթարյանը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 29 հանդիպման։ ՈւՊԼ-ում Մխիթարյանը դարձել է 5 դուբլի, 1 հեթ-տրիկի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։
Կիսապաշտպանը գրավել է բոլոր մրցակիցների դարպասները՝ բացի Մարիուպոլի «Իլիչեւիցից»։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
16:14 , 28 օգոստոսի
16:03 , 28 օգոստոսի
15:07 , 28 օգոստոսի
14:21 , 28 օգոստոսի
13:36 , 28 օգոստոսի
13:11 , 28 օգոստոսի
12:44 , 28 օգոստոսի
12:10 , 28 օգոստոսի 
11:33 , 28 օգոստոսի
11:07 , 28 օգոստոսի