Հենրիխ Մխիթարյանը՝ Ուկրաինայի առաջնության երեք խորհրդանշական հավաքականներում

16:37   27 հունիսի, 2013

Ուկրաինական ua-football.com-ն ամփոփել է Ուկրաինայի ավարտված առաջնության արդյունքները։

Կայքը ներկայացրել է իր խորհրդանշական հավաքականը, ինչպես նաեւ երկրպագուների կողմից ընտրված երկու խորհրդանշական հավաքականները՝ ՈւՊԼ-ի լավագույն ֆուտբոլիստները եւ ՈւՊԼ-ում հանդես եկող լավագույն լեգիոնականները։

Բոլոր երեք խորհրդանշական հավաքականներում է հայտնվել Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Մխիթարյանը մասնակցել է Ուկրաինայի առաջնության 29 հանդիպման։ ՈւՊԼ-ում Մխիթարյանը դարձել է 5 դուբլի, 1 հեթ-տրիկի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանը գրավել է բոլոր մրցակիցների դարպասները՝ բացի Մարիուպոլի «Իլիչեւիցից»։  



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.