Ուկրաինացի հայտնի ավտոարշավորդ Վադիմ Նեստերչուկը մահացել է ԱՄԷ-ի անապատում։ Ռուբ էլ-Խալի անապատում Նեստերչուկը վթարի էր ենթարկվել։ 42-ամյա Նեստերչուկի ավտոմեքենան խրվել էր ավազի մեջ։
Ավտոարշավորդը օգնականի հետ փորձել է ավտոմեքենան դուրս բերել ավազից, սակայն չի հաջողվել։ Նա գնացել է օգնություն կանչելու, սակայն ճանապարհին մահացել է ջրազրկումից, հաղորդում է tsn.ua-ն։
Նեստերչուկը մասնակցել է Դաքարի, «Մետաքսյա ուղու» եւ «Աբու Դաբի Դեզերտ Չելենջի» ռալիներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում