Հայտնի ավտոարշավորդը մահացել է անապատում

10:28   25 հունիսի, 2013

Ուկրաինացի հայտնի ավտոարշավորդ Վադիմ Նեստերչուկը մահացել է ԱՄԷ-ի անապատում։ Ռուբ էլ-Խալի անապատում Նեստերչուկը վթարի էր ենթարկվել։ 42-ամյա Նեստերչուկի ավտոմեքենան խրվել էր ավազի մեջ։

Ավտոարշավորդը օգնականի հետ փորձել է ավտոմեքենան դուրս բերել ավազից, սակայն չի հաջողվել։ Նա գնացել է օգնություն կանչելու, սակայն ճանապարհին մահացել է ջրազրկումից, հաղորդում է tsn.ua-ն։

Նեստերչուկը մասնակցել է  Դաքարի, «Մետաքսյա ուղու» եւ «Աբու Դաբի Դեզերտ Չելենջի» ռալիներին։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.