14:10  ,  21 հունիսի, 2013

Արաս Օզբիլիս. Դանիացիները խաղից առաջ իրենց հաշվին երեք միավոր էին գրանցում

Հաճելի է, որ հավաքականի հաջողության գործում անմիջական մասնակցություն եմ ունեցել, ասել է Կրասնոդարի «Կուբանի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը։

«Արձակուրդս անցկացրել եմ Ամստերդամում՝ ընտանիքիս հետ։ Ժամանակը քիչ էր այլ բանով զբաղվելու համար։

Մալթացիները կարողացան արագ գոլ խփել եւ լավ պաշտպանվել։ Ինչ վերաբերում է մեզ, ապա գնդակը պարզապես չէր մտնում մրցակցի դարպասը։ Այդպիսի անակնկալներ պատահում են ֆուտբոլում։

Դանիացիները խաղից առաջ իրենց հաշվին երեք միավոր էին գրանցում։ Հաճելի է, որ հավաքականի հաջողության գործում անմիջական մասնակցություն եմ ունեցել։

Չեմ կարծում, որ Ռուսաստանի առաջնության 5-րդ տեղում հայտնվելը հաջողություն է։ Գտնում եմ, որ ավելի շատ միավոր կարող էինք վաստակել», - Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի խոսքն է մեջբերում ակումբի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում