11:44  ,  11 ապրիլի, 2012

Արման Երեմյանը Մանչեսթերում կմասնակցի Եվրոպայի առաջնությանը

Լոնդոնի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած երեւանցի թաեքվոնդոիստ Արման Երեմյանը (80 կգ) ապրիլի 7-ից հավաք է անցկացնում Վլադիկավկազում:

Նա պատրաստվում է մայիսի 1-ին Մանչեսթերում մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանը:

Մինչեւ Օլիմպիական խաղերը Արման Երեմյանը հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում, Մոսկվայում, եւ, հավանաբար, Սերբիայում, հաղորդում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:

Արման Երեմյանը Հայաստանի առաջին թաեքվանդոիստն է, որը կմասնակցի Օլիմպիական խաղերի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում