14:09  ,  18 հունիսի, 2013

Պաշտոնական. Արթուր Սարկիսովը՝ «Ուրալի» խաղացող

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» հարձակվող Արթուր Սարկիսովը հաջորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես կգա Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր նվաճած Եկատերինբուրգի «Ուրալում»։

Պայմանագիրը նախատեսված է երեք տարով, հաղորդում է «Ուրալի» Twitter-ի էջը։

Ռուսաստանի ավարտված առաջնությունում 26-ամյա Սարկիսովը վարձավճարով խաղում էր Նիժնի Նովգորոդի «Վոլգայում», որի կազմում 18 խաղում խփեց 3 գնդակ:

Հիշեցնենք, որ «Ուրալում» հանդես է գալիս նաեւ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սարկիսովից բացի՝ Եկատերինբուրգի թիմը կվարձակալի նաեւ Մոսկվայի «Սպարտակի» եւ Վրաստանի հավաքականի կիսապաշտպան ժանո Անանիձեին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով