18:11  ,  9 հունիսի, 2013

Դենիս Թումասյանը՝ Ռուսաստանի առաջին դիվիզիոնի լավագույն պաշտպան

Եկատերինբուրգի «Ուրալի» պաշտպան Դենիս Թումասյանը Onedivision.ru կայքի վարկածով ճանաչվել է ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 2012/2013թթ. առաջնության լավագույն պաշտպան:

Հարցման արդյունքում հայկական արմատներ ունեցող 28-ամյա Թումասյանը հավաքել է 71 բալ՝ գերազանցելով իր ակումբակից Միլան Վյեշտիցին, ով ստացել է 27 բալ: Երրրոդ տեղը զբացեցրած ֆրանսիացի Աբել Լամանժը («Շիննիկ») արժանացել է 19 բալի:

Հիշեցնենք, որ «Ուրալը» Ռուսաստանի Պրեմյեր լիգայի ուղեգիր է նվաճել եւ հաջորդ մրցաշրջանում կխաղա ուժեղագույնների լիգայում: Եկատերինբուրգի թիմի կազմում է հանդես գալիս նաեւ պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում