09:53  ,  8 հունիսի, 2013

«Վինիպեգը» սկսել է բանակցել Զաք Բոգոսյանի հետ

«Վինիպեգ Ջեթսի» գլխավոր մենեջեր Քեւին Չեւելդեյոֆը պայմանագիրը երկարաձգելու համար սկսել է բանակցել 22-ամյա պաշտպան Զաք Բոգոսյանի հետ , հաղորդում է rotoworld.com-ը։

2011-ին հայկական արմատներով պաշտպանը 2 տարով պայմանագիր է կնքել թիմի հետ, որի համաձայն՝ տարեկան ստանում էր 2,5 միլիոն դոլար։

Նոր գործարքը չկայանալու դեպքում Բոգոսյանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։

Ավարտված մրցաշրջանում պաշտպանը մասնակցել է 33 հանդիպման եւ հավաքել 14 միավոր (5 գոլ + 9 արդյունավետ փոխանցում)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում