11:37  ,  10 ապրիլի, 2012

Միշել Տեր-Զաքարյան. Իմ արմատների շնորհիվ խաղացողներիս տրամադրում եմ միայն հաղթանակի

Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կլերմոն» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեյմի» հետ ոչ ոքի` 2:2 հաշվով խաղալուց հետո հայտարարել է, որ «Կլերմոնն» անարդարացի է զբաղեցնում չորրորդ տեղում:

«Մենք ավելի լավ էինք խաղում: Խաղում էինք մրցակցի խաղադաշըում եւ 50 րոպե` 10 ֆուտբոլիստներով: Մենք հաշվի մեջ առջեւում էինք եւ բաց թողեցինք վերջին րոպեներին: Մենք արժանի ենք չորրորդից բարձր տեղ զբաղեցնել: Մենք պետք է խաղանք Բարձրագույն լիգայում: Եթե մենք հաղթեինք այս խաղում` մենք արդեն կլինեինք երկրորդը:  

Բարձրագույն լիգայում հայտնվում է այն թիմը, որը հզոր է հոգեբանորեն: Ես իմ արմատների շնորհիվ տրամադրում եմ իմ խաղացողներին միայն հաղթանակի:

Ես հանգիստ չեմ տա առաջատարներին մինչեւ վերջին հանդիպումը: Մենք կրնկակոխ կհետապնդենք նրանց եւ կշրջանցենք նրանց ամենավերջում, հավատացեք ինձ», - Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է France Football-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում