11:37 10 ապրիլի, 2012Ֆուտբոլի Ֆրանսիայի առաջնության երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Կլերմոն» ակումբի գլխավոր մարզիչ Միշել Տեր-Զաքարյանը երկրորդ տեղը զբաղեցնող «Ռեյմի» հետ ոչ ոքի` 2:2 հաշվով խաղալուց հետո հայտարարել է, որ «Կլերմոնն» անարդարացի է զբաղեցնում չորրորդ տեղում:
«Մենք ավելի լավ էինք խաղում: Խաղում էինք մրցակցի խաղադաշըում եւ 50 րոպե` 10 ֆուտբոլիստներով: Մենք հաշվի մեջ առջեւում էինք եւ բաց թողեցինք վերջին րոպեներին: Մենք արժանի ենք չորրորդից բարձր տեղ զբաղեցնել: Մենք պետք է խաղանք Բարձրագույն լիգայում: Եթե մենք հաղթեինք այս խաղում` մենք արդեն կլինեինք երկրորդը:
Բարձրագույն լիգայում հայտնվում է այն թիմը, որը հզոր է հոգեբանորեն: Ես իմ արմատների շնորհիվ տրամադրում եմ իմ խաղացողներին միայն հաղթանակի:
Ես հանգիստ չեմ տա առաջատարներին մինչեւ վերջին հանդիպումը: Մենք կրնկակոխ կհետապնդենք նրանց եւ կշրջանցենք նրանց ամենավերջում, հավատացեք ինձ», - Տեր-Զաքարյանի խոսքը մեջբերում է France Football-ը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.