17:59  ,  5 հունիսի, 2013

Սամբոյի Հայաստանի հավաքականը կմասնակցի «Պուտինի Գավաթին»

2013-ի հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կանցկացվի «Պուտինի Գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հրավեր են ստացել ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների տղամարդկանց հավաքականները, հաղորդում է ՀՍՖ-ի կայքը։

Քանի որ մրցաշարն անցացվելու է թիմային՝ «պատը պատի դեմ» սկզբունքով, հավաքականները պետք է մարզիկի ներկայացնեն բոլոր ինը քաշային կարգերում: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու է որոշակի կորուստներով. վերջին պահին պարզվեց, որ չի լուծվել +100կգ քաշային կարգում հանդես եկող, ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցնող Արտյուշա Մկրտչյանի՝ Մոսկվա մեկնելու թույլտվության հարցը, ինչն էլ ենթադրում է, որ թիմը բոլոր մրցամարտերում ավտոմատ կերպով ստանալու է մեկ պարտություն: Իսկ վնասվածք ստացած, աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին, սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը, հարկադրված փոխարինել է այլ մարզիկով:

Հայաստանի հավաքական

Գրիգոր Մխիթարյան՝ 52կգ, Տիգրան Կիրակոսյան՝ 57կգ, Վահան Նիկոլյան՝ 62կգ, Մարտին Միրզոյան՝ 68կգ, Մավրիկ Նասիբյան՝ 74կգ, Մհեր Կարապետյան՝ 82կգ, Դավիթ Գրիգորյան՝ 90կգ, Հակոբ Առաքելյան՝ 100կգ։

Պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնեն նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար՝ Էդուարդ Ասլանյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով