17:59 5 հունիսի, 20132013-ի հունիսի 6-ից 8-ը Մոսկվայում կանցկացվի «Պուտինի Գավաթ»՝ սամբոյի միջազգային մրցաշարը, որին մասնակցելու հրավեր են ստացել ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների տղամարդկանց հավաքականները, հաղորդում է ՀՍՖ-ի կայքը։
Քանի որ մրցաշարն անցացվելու է թիմային՝ «պատը պատի դեմ» սկզբունքով, հավաքականները պետք է մարզիկի ներկայացնեն բոլոր ինը քաշային կարգերում: Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցելու է որոշակի կորուստներով. վերջին պահին պարզվեց, որ չի լուծվել +100կգ քաշային կարգում հանդես եկող, ՀՀ Զինված ուժերում ծառայություն անցնող Արտյուշա Մկրտչյանի՝ Մոսկվա մեկնելու թույլտվության հարցը, ինչն էլ ենթադրում է, որ թիմը բոլոր մրցամարտերում ավտոմատ կերպով ստանալու է մեկ պարտություն: Իսկ վնասվածք ստացած, աշխարհի չեմպիոն Աշոտ Դանիելյանին, սամբոյի ֆեդերացիայի ղեկավարությունը, հարկադրված փոխարինել է այլ մարզիկով:
Հայաստանի հավաքական
Գրիգոր Մխիթարյան՝ 52կգ, Տիգրան Կիրակոսյան՝ 57կգ, Վահան Նիկոլյան՝ 62կգ, Մարտին Միրզոյան՝ 68կգ, Մավրիկ Նասիբյան՝ 74կգ, Մհեր Կարապետյան՝ 82կգ, Դավիթ Գրիգորյան՝ 90կգ, Հակոբ Առաքելյան՝ 100կգ։
Պատվիրակության կազմում Մոսկվա կմեկնեն նաեւ մարզիչներ Վովիկ Խոջայանն ու Էռնեստ Միրզոյանը, մրցավար՝ Էդուարդ Ասլանյանը:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.