13:43  ,  3 հունիսի, 2013

Ինյեստա. Փորձի փոխանակումը կկատարելագործի Մեսիին եւ Նեյմարին

Մեսին Նեյմարին կտա իր լավագույնը, իսկ Նեյմարը՝ Մեսիին, հայտարարել է «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստան։ Ինյեստան վստահ է, որ Բրազիլիայի հավաքականի հարձակվողը կմերվի «Բարսելոնայի» խաղին։

«Մեսին եւ Նեյմարը կհասկանան միմյանց։ Մեծագույն խաղացողները շատ արագ են կարողանում համագործակցել։ Մեսին Նեյմարին կտա իր լավագույնը, իսկ Նեյմարը՝ Մեսիին։ Փորձի այսպիսի փոխանակումը կկատարելագործի նրանց։ Ֆուտբոլը թիմային խաղ է։ Նեյմարն օգտակար կլինի թիմի համար։ Նա հսկայական տաղանդ ունի, սակայն Նեյմարը պետք է հիշի, որ թիմում կան վարքագծի հստակ կանոններ։ Թիմից դուրս նա կարող է անել այն, ինչ կամենա, սակայն ակումբում Նեյմարը պետք է ենթարկվի ներքին կանոններին»,- Ինյեստայի խոսքն է մեջբերում Marca-ն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով