17:10  ,  28 մայիսի, 2013

Օլեգ Սալենկո. Հենրիխ Մխիթարյանը գտել է իր թիմն ու դիրքը

Հենրիխ Մխիթարյանը գտել է իր թիմն ու դիրքը, հայտարարել է Ուկրաինայի ազգային հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» նախկին հարձակվող Օլեգ Սալենկոն: Ֆուտբոլի աշխարհի 1994թ. առաջնությունյան լավագույն ռմբարկուն խոսել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի մասին:

«Մխիթարյանի հաղթաթուղթն այն է, որ Ուկրաինայի առաջնությունում «Շախտյորի» դեմ խաղում թիմերը փակվում են սեփական տուգանային հրապարակում։ Մխիթարյանը, չգրավելով պաշտպանների ուշադրությունը, մեծ արագությամբ ներխուժում է տուգանային հրապարակ։ Հենրիխը գտել է իր թիմն ու խաղային դիրքը»,- Սալենկոյի խոսքը փոխանցում է vesti.ua-ն:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ավարտված առաջնությունում Մխիթարյանը խփած 25 գոլով ճանաչվեց առաջնության լավագույն ռմբարկու՝ սահմանելով Պրեմյեր լիգայի արդյունավետության ռեկորդ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում